Լրահոս

05.09.2015 12:00


Երևանի Տերյան և Անդրանիկի փողոցներում վրաերթի են ենթարկվել 21 և 12 տարեկան հեծանվորդներ

Երևանի Տերյան և Անդրանիկի փողոցներում վրաերթի են ենթարկվել 21 և 12 տարեկան հեծանվորդներ

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 21-ին, «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տերյան փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:

***
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 22-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:

Այս խորագրի վերջին նյութերը