Ֆինն սահմանապահները ռուսական գնացքները կտեսածրեն ռենտգենով
Ֆինլանդիայի սահմանապահներն այսուհետև տեսածրելու են (սքանավորում) ռուսական ապրանքային բեռները ռենտգենի միջոցով:
Ինչպես տեղեկացնում է «Etelä-Saimaa»-ն, հատուկ սարքը 2016թ. սկզբին տեղադրվելու է «Վայնիկկալա» երկաթուղային սահմանային անցակետում: Ընդ որում՝ գնացքի վագոնները տեսածրվելու են ինչպես երկիր մուտք գործելու, այնպես էլ երկրից դուրս գալու ժամանակ:
Ֆինլանդիայի մաքսային ծառայության պետ Միկո Գրյոմբերգը հայտնել է, որ սարքը կոչված է բարելավել ապրանքների շրջանառության վերահսկողությունը սահմանին: Գրյոմբերգը նշել է, որ սարքի տեղադրումը կապ չունի մարդկանց ապօրինի տեղափոխման հետ. այն չի օգտագործվելու մարդատար գնացքները ստուգելու նպատակով և անհրաժեշտ է միայն բեռների հսկման համար:
«Սարքն ունի գնացքները տարբերելու հատուկ համակարգ: Եվ նույնիսկ այն պարագայում, եթե համակարգը սխալվի, ինչը քիչ հավանական է, ճառագայթման չափաքանակը, որը կստանան պոտենցյալ ապօրինի ներգաղթյալները, կլինի ավելի փոքր, քան կրծքի ռենտգենի ժամանակ, ինչն առողջությանը որևէ վտանգ չի ներկայացնում», - ասել է Գրյոնբերգը:

7or.am