Սերժ Սարգսյանը մեզանից բոլորից լավ է հասկանում, որ նա չունի բավարար հանրային աջակցություն, որպեսզի կարողանա անցկացնել սահմանադրական փոփոխությունները: Հանրությունը լավ է հասկանում, որ Սարգսյանը Սահմանադրությունը փոխում է, որպեսզի իրավական հիմքեր ունենա հավերժ իշխելու համար: Սերժն այս ամիսների ընթացքում չկարողացավ հանրությանը հակառակն ապացուցել: Դրա համար իշխանություններն այլ կերպ են հիմա փորձում լուծել սահմանադրական փոփոխությունների հարցը:
Շրջանառության մեջ է դրվել հետևյալ կոդը՝ սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելը Ռոբերտ Քոչարյանին «այո» ասել է նշանակում։ Սերժ Սարգսյանին թվում է, թե Քոչարյանի հետ համեմատվելուց կշահի, ու իր ուզածը կանի:
Սակայն իրականությունն այն է, որ Քոչարյանի հետ համեմատության պարագայում Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, հաղթող դուրս չի գա: Տնտեսական ճգնաժամի պարագայում մարդիկ չեն կարդալու իշխանական ԶԼՄ-ները, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում իրենց կյանքում, այլ կհամեմատեն իրենց ապրուստը 7-8 տարվա ապրուստի հետ: Բացի այդ, երբ իշխանական քարոզչամեքենան համոզում է բոլորին, թե «ոչ»-ի դեպքում Քոչարյանը հետ է գալու, շատերն այս տեղեկությանը հավատալով ամեն բան կանեն, որ «ոչ»-ը հաղթի: Խոսքը բիզնես շրջանակների, պետական ապարատի, իշխանական շրջանակների մի ստվար զանգվածի մասին է, ովքեր բոլորից լավ են հասկանում Քոչարյանի առավելությունները Սարգսյանի նկատմամբ:
Սարգսյանն իր այս գործելավոճով միմիայն իր դիրքերն է թուլացնում ու մոտեցնում է իշխանական համակարգի վերջնական գահավիժման պահը: Եվ այս իրավիճակից պետք է օգտվել, քանզի ամեն օրվա ուշացումը շատ թանկ է արժենում Հայաստանի համար: Սահմանամերձ ճակատում գրանցված լարվածությունը խոսքերիս վառ ապացույցն է:
Ինչո՞ւ է Բաղրամյան 26-ը քարոզում Քոչարյանի դեմ

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից