Կարծիք

05.09.2015 10:52


Մարդ եթե սահմանում չի եղել, չի տեսել, թե ինչ վիճակ է, ո՞նց է այդպես մեկնաբանում

Մարդ եթե սահմանում չի եղել, չի տեսել, թե ինչ վիճակ է, ո՞նց է այդպես մեկնաբանում

ԶԼՄ-ներին՝
Հարգելի՛ լրագրողներ,
Սահմանամերձ համայնքներում մեկ անգամ չեղած լրագրողը (իհարկե խոսքը ոմանց մասին է) այնպես են ներկայացնում նյութը, կարծես՝ հենց նոր են վերադարձել կամ չեն հասցրել վերադառնալ ու նյութը դրել են. ՇՏԱՊ ՇՏԱՊ ՇՏԱՊ, ՏԱՐԱԾԵԼ, ՏԱՐԱԾԵԼ ՏԱՐԱԾԵԼ ԱՆԽՏԻՐ ՏԱՐԱԾԵԼ , ԲԱՂԱՆԻՍՈՒՄ ԳԵՐԼԱՐՎԱԾ ՎԻՃԱԿ Է կամ ԽՈՒՃԱՊԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ ՍԱՀՄԱՆԻՆ: Նման վերնագրեր, որպեսզի հոդվածը ավելի գրավիչ լինի, որպեսզի ապահովեն լայքահունձը կամ լայքահավաքը….
Հարգելինե՛րս, ամոթ է, դուք դրանով լրագրություն չեք անում, դուք դրանով մեզ եք խանգարում, մեր զինվորին եք խանգարում ու ամբողջ համացանցը լցնում աղբով ու զիբիլով և ուրախացնում հակառակորդին՝ առանց դրա մասին պատկերացում կազմելու: Մարդ եթե սահմանում չի եղել, չի տեսել, թե ինչ վիճակ է, ո՞նց է այդպես մեկնաբանում:
Հարգելինե՛,ր ես ֆիզիկապես ի վիճակի չեմ մեկ օրվա մեջ 35-40 լրագրողի զանգի պատասխնել և ինֆորմացիա հաղորդել, եթե այդքան շատ եք անհանգստանում սահմանի մասին, ապա եկեք Բաղանիս, տեսեք ու կարծիք կազմեք սահմանի մասին, սահմանապահ ժողովրդի հոգս ու ցավերի մասին և իմացեք, թե ինչ է նշանակում, վերջապես, լարված սահման: Այսօրվա լրագրությունը գրասենյակներում նստելը ու սահմանամերձ համայնքներում ապրող բնակիչներին ու համայնքների ղեկավարներին որպես թղթակից աշխատացնելը չէ:

Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար

Նարեկ Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը