Լրահոս

05.09.2015 15:39


«Հ2» հեռուսաընկերության մոտակայքում այրվել է 1.5 հա խոտածածկ տարածք և 5000 քմ բուսածածկույթ

«Հ2» հեռուսաընկերության մոտակայքում այրվել է 1.5 հա խոտածածկ տարածք և 5000 քմ բուսածածկույթ

Սեպտեմբերի 4-5-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Աթոյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում այրվել է 150 քմ, Վահագնի թաղամասի տարածքում՝ «Հ2» հեռուսաընկերության մոտակայքում` 1.5 հա խոտածածկ տարածք և 5000 քմ բուսածածկույթ, Նուբարաշենի հոգեբուժարանի մոտակայքում` 6000 քմ, Բուսաբանական այգու տարածքում` 100 քմ, «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում` 500 քմ:

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոցում՝ կամրջին հարակից կիրճում, այրվել է 2000 քմ, Քարաձոր գյուղում` 3000 քմ, Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի սկզբնամասում` 2500 քմ, Բերդավան գյուղի «Թոփի շաղ» կոչվող հանդամասում` 3000 քմ, Իջևան-Սևքար ավտոճանապարհին` 5000 քմ, Շիրակի մարզում` Սարատակ-Հոռոմ ավտոճանապարհին` 5 հա ցորենի հնձած արտ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Անտառտնտեսություն թաղամասում` 2 հա, Հրազդան քաղաքի Երիտասարդական փողոցում՝ «Մալի բազար» կոչվող շուկայի մոտակայքում` 3000 քմ, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին՝ Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի մոտակայքում գտնվող այգում` 200 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը