Աշխարհ

05.09.2015 10:25


Հիլարի Քլինթոնը զղջում է իր նամակագրության պատճառով առաջացած խառնաշփոթի համար

Հիլարի Քլինթոնը զղջում է իր նամակագրության պատճառով առաջացած խառնաշփոթի համար

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրված Հիլարի Քլինթոնը զղջում է, որ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում անձնական էլեկտրոնային փոստով վարած գործնական նամակագրությունը նման խառնաշփոթի հանգեցրեց։ Այս մասին գրում է «Reuters»–ը։

Քլինթոնը ներողություն չի խնդրել իր պահվածքի համար, բայց ասել է, որ սխալվել է. հարկավոր էր օգտագործել գերատեսչության փոստը։

Հիշեցնենք՝ մարտին «New York Times» պարբերականը գրեց, որ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելիս Հիլարի Քլինթոնն անձնական էլփոստով առնվազն 4 գաղտնի տեղեկատվությամբ հաղորդագրություն է ուղարկել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Քլինթոնի նամակագրության մեծ մասը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը