Աշխարհ

05.09.2015 09:50


Կանադան պատրաստ է 5 հազ փախստական ընդունել Սիրիայից

Կանադան պատրաստ է 5 հազ փախստական ընդունել Սիրիայից

Կանադական Օնտարիո նահանգի իշխանությունները հայտարարել են 5 հազ սիրիացի փախստական ընդունելու ու տեղավորելու պատրաստակամության մասին։ Այս մասին գրում է «Ctv.News»–ը։

Դրա իրագործման համար Օնտարիոյի կառավարությունը նախատեսում է 226 հազ դոլար առանձնացնել։

«Մենք կարող ենք և պարտավոր ենք մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ մոբիլիզացնել և անհապաղ հազարավոր փախստականներ ընդունել Կանադա»,–ասել է Օնտարիոյի առողջապահության նախարար Էրիկ Հոսքինսը։

Նահանգի իշխանությունները կարծում են, որ Կանադայի խորհրդարանը չպետք է սպասի Փախստականների գործով ՄԱԿ գլխավոր կոմիսարի վարչության հավանությանը, քանի որ դա կարող է ամիսներ և նույնիսկ տարիներ տևել։

Ավելի վաղ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության փոխղեկավար Նիկոլայ Սմորոդինը հայտարարել էր, որ Սիրիայում զինված հակամարտության մեկնարկի պահից սկսած՝ ՌԴ–ում ժամանակավոր ապաստան է տրվել սիրիացի 2 հազ փախստականի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը