Տնտեսական

05.09.2015 09:40


ԵՄ–ն Հայաստանի հետ տնտեսական համագործակցության նոր համաձայնագիր է պատրաստում

ԵՄ–ն Հայաստանի հետ տնտեսական համագործակցության նոր համաձայնագիր է պատրաստում

Եվրամիությունը Հայաստանի ու Բելառուսի հետ նոր՝ առանձնահատուկ տնտեսական համագործակցության համաձայնագիր է պատրաստում: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, ասել է ԵՄ–ում նախագահող Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար Ժան Ասսելբորնը։

Նրա խոսքերով՝ համաձայնագրի նոր տեսակն այնքան ամուր չի կապի այդ երկրները, որքան ԵՄ հետ ասոցացման դասական տնտեսական համաձայնագիրը։

«Մենք մի համակարգ ենք փնտրում, որի դեպքում չեն փլուզվի բոլոր կամուրջները։ Մենք հասկանում ենք, որ ասոցացման համաձայնագիրն անհնար է. բոլորը պատրաստ են գտնել առավել հեշտ տարբերակ, ավելի քիչ համառ ու հաստատուն։ Այդ երկու երկրների առնչությամբ բոլորը համաձայն են։ Դա ասոցացման համաձայնագիր չէ, այլապես կյանքի չի կոչվի։ Դա կլինի մի մակարդակ ցածր ինչ–որ մի բան. չեմ կարող ասել՝ ինչպես է դա կոչվում»,–ասել է Ասսելբորնը։

Ըստ նրա՝ համաձայնագրի նոր տարբերակը մաքսային արտոնություններ չի սահմանում, սակայն դրանով «շատ բան է նախատեսվում»։ Փաստաթուղթը ներկայումս մշակման փուլում է:

«Մենք առաջարկով դիմել ենք Հայաստանին, որը դրական է արձագանքել։ Բելառուսում էլ նկատվում է շարժ ոչ հերքման ուղղությամբ։ Եվրոպան չպետք է բաց թողնի հնարավորությունը, որն ընձեռվում է այդ երկրի հետ կապված։ Պետք չէ մտածել ռեժիմի մասին. պետք է մտածել բնակչության մասին», –նկատել է դիվանագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը