ՃՏՊ Մարգահովիտ գյուղի մոտակայքում. վարորդը տեղում մահացել է
Սեպտեմբերի 4-իբն, ժամը 18.40-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մոտակայքում՝ «Ջավախի ձոր» կոչվող վայրում, «ԶԻԼ-157» մակնիշի բեռնատարն ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում տնտեսական ապրանքներով բեռնված բեռնատարը մոտ 800 մ բարձրությունից ընկել է ձորը. վարորդը՝ Մարգահովիտ գյուղի բնակիչ` 1968 թ. ծնված Ս. Մ.-ը, տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները Ս. Մ.-ի դին դուրս են բերել ձորից և հանձնել իրավապահ մարմիններին: