Քաղաքական

04.09.2015 15:52


Ադրբեջանը մարտական կորուստ ունի սահմանագծում

Ադրբեջանը մարտական կորուստ ունի սահմանագծում

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Ադրբեջանի Մռավի շրջանում հայկական գնդակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, 19–ամյա Սամիր Դադաշ օղլու Օրուջևը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Հագգին.ազ» լրատվակայքը։ Հայտնում է «razm.info»–ն։

Սպանվածը Զարդաբի շրջանի Մահհուսեյին գյուղից էր և 27 օրից զորացրվելու էր։

Նշենք, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է։ Գնդակոծվում են մասնավորապես Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը։

Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է վերոնշյալ տեղեկությանը և հերքել Օրուջևի՝ հայկական գնդակից սպանվելու հանգամանքը։ Վերջինս, ըստ ՊՆ մամուլի ծառայության, վիրավորվել է սեպտեմբերի 3-ին՝ զենքից օգտվելու կանոնների խախտման հետևանքով։

Մանրամասները՝ «razm.info»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը