Րաֆֆի Հովհաննիսյան. «Նեոբոլշևիզմին «Ժառանգությունը» դեմ է»
Այսօր հրավիրված ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ներկայացրել է կուսակցության պաշտոնական տեսակետը։
–Թունավործառիցբարիպտուղչիկարողստացվել. այս իշխանությունը՝ Սերժ Սարգսյանից սկսկած, լեգիտիմ չէ։ Պետական հանցագործությամբ ժողովրդի քվեն գողացվել է, խախտվել Սահմանադրությունը։ Այն վարչակարգը, որը խախտում է Սահմանադրությունը, չի՛ կարող ներկայացնել «երազանքային» Սահմանադրություն,–ասել է Ր.Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ սահմանադրական այս փոփոխությունները ոչ միայն ծխածածկույթի ներքո մեկ մարդու իշխանությունը երկարաձգելու, այլև, բառի բուն իմաստով, նեոբոլշևիկյան նպատակ ունեն.
–Նեոբոլշևիզմին «Ժառանգությունը» դեմ է։ Սահմանադրական այս փոփոխությունների հետին նպատակն ակնհայտ է՝ ստրկացնել հասարակությանը, մի կուսակցության ստրուկը դարձնել։
Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌուբենՀակոբյանի հանդիպմանը սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաձողովի անդամների հետ այն դեպքում, երբ կուսակցությունը մերժել էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավերը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է, որ «Ժառանգություն»–ում կարգապահական խնդիրներ կան։
–«Ժառանգության» անդամներից նա, ովսահմանադրականփոփոխություններիվերաբերյալկուսակցությանտեսակետիցտարբերվողտեսակետկներկայացնի, կլինիանձնականտեսակետ: Չեմկարծում, որհետագայում խմբակցությանղեկավարը կրկին հանդիպիսահմանադրականփոփոխություններիմասնագիտականհանձնաժողովիանդամներին, բայց եթենմանհանդիպումլինի, ապա այդհանդիպումնընդամեննանձնականբնույթ կկրի,–միաժամանակ ընդգծել է Ր. Հովհաննիսյանը։
Րաֆֆի Հովհաննիսյան. «Նեոբոլշևիզմին «Ժառանգությունը» դեմ է»
Այսօր հրավիրված ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ներկայացրել է կուսակցության պաշտոնական տեսակետը։
–Թունավոր ծառից բարի պտուղ չի կարող ստացվել. այս իշխանությունը՝ Սերժ Սարգսյանից սկսկած, լեգիտիմ չէ։ Պետական հանցագործությամբ ժողովրդի քվեն գողացվել է, խախտվել Սահմանադրությունը։ Այն վարչակարգը, որը խախտում է Սահմանադրությունը, չի՛ կարող ներկայացնել «երազանքային» Սահմանադրություն,–ասել է Ր.Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ սահմանադրական այս փոփոխությունները ոչ միայն ծխածածկույթի ներքո մեկ մարդու իշխանությունը երկարաձգելու, այլև, բառի բուն իմաստով, նեոբոլշևիկյան նպատակ ունեն.
–Նեոբոլշևիզմին «Ժառանգությունը» դեմ է։ Սահմանադրական այս փոփոխությունների հետին նպատակն ակնհայտ է՝ ստրկացնել հասարակությանը, մի կուսակցության ստրուկը դարձնել։
Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հանդիպմանը սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաձողովի անդամների հետ այն դեպքում, երբ կուսակցությունը մերժել էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավերը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է, որ «Ժառանգություն»–ում կարգապահական խնդիրներ կան։
–«Ժառանգության» անդամներից նա, ով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կուսակցության տեսակետից տարբերվող տեսակետ կներկայացնի, կլինի անձնական տեսակետ: Չեմ կարծում, որ հետագայում խմբակցության ղեկավարը կրկին հանդիպի սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամներին, բայց եթե նման հանդիպում լինի, ապա այդ հանդիպումն ընդամենն անձնական բնույթ կկրի,–միաժամանակ ընդգծել է Ր. Հովհաննիսյանը։
7or.am