Աշխարհահռչակ ճապոնական «Sony» ընկերությունը կարող է դուրս գալ ավտոմեքենաների շուկա: «The Financial Times»-ի փոխանցմամբ՝ խոսքը ոչ թե աքսեսուարների, այլ ավտոմեքենաների արտադրության մասին է:
Թերթի հետ զրույցում «Sony»-ի գլխավոր տնօրեն Կազուո Հիրային հայտարարել է, որ ընկերությունը բաց է ավտոմոբիլային արդյունաբերության հետ համագործակցության համար՝ ավտոմեքենաների համատեղ արտադրության նպատակով:
«Եթե մենք երբևիցե կարողանանք էական ներդրում անել ավտոմեքենաների շուկայի զարգացման գործում, ապա մենք կզբաղվենք դրանով: Մենք դեռ նման ծրագրեր չունենք, սակայն երբեք մի՛ ասա «երբեք»»,–ասել է Հիրային:
Նա նաև նշել է, որ էլեկտամոբիլների հայտնվելուց հետո նոր խաղացողներին ավելի հեշտ է դուրս գալ ավտոմեքենաների շուկա, սակայն ոչ ավանդական ավտոմեքենաներ ստեղծողները պետք է սովորեն ապահովել նաև «զգացմունքային արժեքը», որը կապում է մեքենան այն վարողի հետ։
«Sony»–ն մտածում է մեքենաների արտադրության մասին

7or.am