Լրահոս

04.09.2015 12:42


Սրճարանում՝ աթոռի վրայից, գողացել է Լիլիթի պայուսակը

Սրճարանում՝ աթոռի վրայից, գողացել է Լիլիթի պայուսակը

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21.50-ին, Ճանապարհային ոստիկանության և Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Իսահակյան փողոցից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Կարեն Թ.-ին և հրավիրել 1990 թ. ծնված Լիլիթ Ե.-ին:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21.00-ին, Իսահակյան փողոցի թիվ 38 հասցեում գործող սրճարանում, աթոռի վրայից, Կարեն Թ.-ն գողացել էր Լիլիթ Ե.-ի պայուսակը, որի մեջ եղել են 210 դոլար, 13.000 դրամ և նույնականացման քարտ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը