Այն որ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը համակարգի ներսի բազում ներկայացուցիչների կողմից որակվում է որպես շոումեն ու սեփական անձի պաշտամունքով տառապող մարդ՝ գաղտնիք չէ։ Մամուլում հրապարակվեցին հատվածներ այն գրքից, որտեղ Ա. Սարգսյանը ներկայացված էր որպես մեր ժամանակների հերոս, ոստիկանի ցանկալի կերպար և այլն, և այլն, և այլն։
Ասում են, թե նրա ամենասիրած երգերից մեկը «Ախ կակայա դոլյա վառավսկայան» է, որը ոստիկանապետը կարողանում է ակորդեոնի միջոցով վերարտադրել ու հրամցնել իր քչաքանակ ունկնդիրներին։ Բայց մեզ տվյալ պահին ոստիկանապետի «հոգևոր» ոլորտը չի հետաքրքրում և այս հոդվածն էլ այդ «հոգևորի» տարբեր դրսևորումների բացահայտմանը չի նվիրված։ Իսկ թե ինչու ենք հիշել ոստիկանությանը՝ ներկայացնեմ ստորև։
Երեկ ժամը 16-ից մինչև 17-ն ընկած ժամանակահատվածում առիթ ունեցա մեքենայով անցնել կրկեսի շենքին հարող փողոցներով։ Լեոյի փողոցից մինչև Արշակունյաց պողոտա լուսացույցերը չէին աշխատում և երթևեկության խառնաշփոթ էր առաջացել։ Մեքենաները քաոտիկ շարժումներ էին անում և յուրաքանչյուրը քշում ու ճանապարհն էր բացում ըստ իր զոռբայության աստիճանի։ Ես մնացել էի խցանման մեջ ու այդ ընթացքում լսեցի պետավտոտեսչության մեքենայի ազդանշաններն ու մի քիչ ուրախացա՝ ենթադրելով, որ հիմա ԳԱԻ-ն կկարգավորի մեքենաների շարժը և վերջապես հնարավոր կլինի դուրս գալ խցանումից։ Որքան մեծ եղավ զարմանքս, իսկ հետո՝ ջղայնությունս երբ պարզեցի, որ ոստիկանական մեքենան ազդանշաններով իր ճանապարհն էր բացում, որպեսզի դուրս պրծնի փողոցի այդ հատվածից ու ծլկի։ Դրանից հետո կրկին մի քանի ոստիկանական մեքենաներ անցան տարածքով, բայց իրենց ռետինե խողովակի տեղ դրեցին ու չփորձեցին կարգավորել երթևեկությունը մինչև լուսացույցի անսարքության վերացումը։ Այսինքն ստացվում է, որ երբ խախտում է անում վարորդը, ապա ԳԱԻ-ն անմիջապես հայտնվում է գետնի տակից ու ձեռքերը շփելով ակտ գրում կամ քեզ առաջարկում կանխիկ մուծվել՝ ավելի քիչ գումար կորցնելու հեռանկարով, իսկ երբ պետք է կարգավորել երթևեկությունը, որպեսզի չաշխատող լուսացույցի պատճառով նյարդային վիճակ չառաջանա վարորդների մոտ, ապա ոստիկանները ծլկում են։ Դե պարզ է, էդտեղ փող չկա։
Սրանից հետո եթե ոստիկանապետը ասուլիսների ժամանակ սկսի խոսել իրենց պրոֆեսիոնալ աշխատանքից ու ոստիկանների դերի բարձրացումից, ապա ևս մեկ անգամ կհաստատի իր շոումեն լինելը։
Ալիկ Սարգսյանին մի օր կարելի է գործուղել, ասենք, Վրաստան ու թող նա տեսնի, թե ինչպես են իրենց պահում վրացական ավտոտեսուչները և այնտեղից մի բան սովորի ու դրանից հետո նրան կարելի է ներել ինքնագովեստի գրքեր հովանավորելը, Սերժ Սարգսյանին առիթ–անառիթ հավատարմության երդումներ տալը և շոուն։
Ոստիկանությունը և մենք

Աշոտ Կարապետյան