Լրահոս

04.09.2015 21:06


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 3-ից 4-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 3-ից 4-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը: Բացահայտվել է գողության` 7, խարդախության` 5, յուրացման և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու` 4-ական, ապօրինի ծառահատման` 2, շորթման և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 2, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը