Աշխարհ

04.09.2015 11:55


Բայդենը կասկածում է՝ կարո՞ղ է արդյոք հաղթահարել ընտրարշավն ընտանիքի հետ

Բայդենը կասկածում է՝ կարո՞ղ է արդյոք հաղթահարել ընտրարշավն ընտանիքի հետ

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ միակ պատճառը, որն իրեն պահում է նախագահի պաշտոնի համար պայքարին միանալուց, կասկածն է՝ արդյոք նրա ընտանիքը կկարողանա՞ հոգեպես բավականին ուժեղ լինել մայիսի վերջին նրանց որդու՝ Բոյի՝ քաղցկեղից մահանալուց հետո:

«Wall Street Journal»-ի փոխանցմամբ` այդ պատճառով էլ Բայդենը դեռ չի կարող հստակ պատասխանել` երբ է որոշում կայացնելու: Նա նաև նշել է, որ եթե զգա, որ պատրաստ է, ապա առանց որևէ տատանման կմիանա ընտրապայքարին:

«Սակայն ես պետք է ազնիվ լինեմ ձեզ հետ: Այժմ ես դեռ չեմ կարող նայել ձեր աչքերին և ասել, որ անելու եմ դա», - հայտարարել է Բայդենը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը