Գյուղապետի 18-ամյա որդին հոր ծառայողական ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխային ու հեռացել
Սեպտեմբերի 3-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 3 տարեկան Տիգրան Հովհաննիսյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի է դիմել, իսկ երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կարճ ժամանակ անց ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ վրաերթը կատարվել է Վազ 2121 մակնիշի 130 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով: Պարզվել է նաև, որ նշված մեքենան հաշվառված է Արարատի մարզի Սուրենավանի գյուղապետարանի հաշվեկշռում և սպասարկում է գյուղապետ Կարո Կարապետյանին: Մինչ ոստիկաններն ու քննիչները կմեկնեին Սուրենավան, ոստիկանության Էրեբունու բաժին է մեղայականով ներկայանում 18-ամյա Արտավազդ Կարապետյանը և խոստովանում, որ վրաերթը ինքն է կատարել:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։