Աշխարհ

04.09.2015 10:00


Սահակաշվիլին չի տեսնում իրեն վարչապետի պաշտոնում

Սահակաշվիլին չի տեսնում իրեն վարչապետի պաշտոնում

Օդեսսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ չի պատկերացնում իրեն Ուկրաինայի վարչապետի պաշտոնում։

«Կարծում եմ՝ Ուկրաինայի վարչապետն այս շրջանում պետք է լինի այն մարդը, որն առաջին հերթին լավ գլուխ է հանում ֆինանսական հարցերից, ֆինանսական համակարգից։ Դրա հետ մեկտեղ՝ նա պետք է կարգին մարդ լինի և չունենա օլիգարխիկ հետաքրքրություններ։ Ես այդպիսին եմ։ Բայց կարծում եմ, որ կան մարդիկ, որ ինձնից լավ են գլուխ հանում այդ և նմանատիպ այլ հարցերից»,–«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ ասել է Սահակաշվիլին։

Նահանգապետի խոսքերով՝ ներկայումս իշխանությունն Ուկրաինայում «ամբողջովին կաթվածահար է», և զգացվում է երկրի խորհրդարանի վերաձևավորման անհրաժեշտությունը։

Ավելի վաղ «Եդինայա Ռոսիա» խմբակցության փոխղեկավար Ֆրանց Կլինցևիչը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահի կայքում Սահակաշվիլիին վարչապետ նշանակելու մասին խնդրագիրը Պորոշենկոյի «խորամանկ հնարքն է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը