Լրահոս

04.09.2015 09:28


«ԲՄՎ»–ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

«ԲՄՎ»–ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 20.31-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ-Տավուշ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 34 OR 809 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ 1972 թ. ծնված Ա. Մ.-ը տեղափոխվել է Բերք քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի փականը, հոսանքազրկել այն և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը