Ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է սկսել Տավուշի մարզի ուղղությամբ
Ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է սկսել Տավուշի մարզի ուղղությամբ: Կրակոցներ հնչում են Տավուշի մարզի ճակատի ողջ երկայնքով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հարցին, թե երբ են սկսել կրակոցները և ինչ զինատեսակներ են գործածվում՝ Հովհաննիսյանը նշեց, որ մանրամասները դեռ ճշտվում են, և Պաշտպանության նախարարությունը սահմանում տիրող զարգացումներին համընթաց հայտարարություն կանի:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում: