Վարդան Պետրոսյանը պատիժը կարող է կրել աշխատավայրում. նա աշխատանքի հրավեր ունի
Դերասան Վարդան Պետրոսյանին երեկ երեկոյան Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխել են Էրեբունու ՔԿՀ ժամանակավոր կացարան։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։
Փաստաբանը պարզաբանեց, որ անզգույշ կատարված հանցագործության դեպքում կարգն այդպիսին է, որ մեղավորը պատիժը պետք է կրի բաց ռեժիմով։
«Վարդան Պետրոսյանին այստեղից էլ տեղափոխելու են Վարդաշենի ՔԿՀ։ Այդ ժամանակ նա պետք է դիմում ներկայացնի, որպեսզի պատիժը կրի քրեակատարողական հիմնարկից դուրս։ Նա կարող է իր պատիժը կրել աշխատանքի վայրում։ Դա ընդունված ձև է, այսինքն, մարդն աշխատելով ուղղվում է։ Նա կարող է տնից գնալ աշխատանքի, հետո գնալ տուն։ Դա պատժի տեսակ է»,-շեշտեց պարոն Բաղդասարյանը։
Փաստաբանը հաստատեց նաև լուրը, որ դերասանը թատրոններից մեկից աշխատանքի առաջարկ է ստացել. «Իրեն առաջարկ է եղել աշխատել որպես դերասան-պրոդյուսեր, բայց պայմանագիրը դեռ չի կնքվել։ Երբ Վարդան Պետրոսյանն ազատության մեջ լինի, արդեն կորոշի՝ ինչպես վարվել»։
Ի դեպ, հնարավոր է այնպիսի որոշում, ըստ որի՝ Վ. Պետրոսյանը կարողանա առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան ժամը 20.00-ն դուրս գալ ՔԿՀ-ից, եւ երեկոյան սահմանված ժամին վերադառնա ՔԿՀ եւ գիշերի այնտեղ:

Մանրամասները՝ «Ա1+»-–ում։