Հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է զոհվել
Երեկ հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների հետևանքով զոհվել է մեկ պայմանագրային զինծառայող՝ Հայկ Կառլենի Դևոյանը (ծնվել է 1975թ-ին)։
ԱՐՑԱԽՊՐԵՍ–ը հայտնում է, որՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյի փոխանցմամբ՝ «Երեկ երեկոյան հակառակորդը կրկին սկսել է ակտիվ կրակոցներ հատկապես Տավուշի հատվածում սահմանի ողջ երկայնքով։ Կրակոցները շարունակվել են մինչև ուշ գիշեր, կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից՝ մեծ տրամաչափի գնդացիրներ ու դիպուկահարներ, 60 և 80 տրամաչափի ականանետեր։ Ականանետների արկերը բավականին մեծ քանակ են կազմում։ Երկու քաղաքացիականներ են վիրավորվել»,-ասաց նա։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ գյուղերում կան որոշակի վնասներ, սակայն իրավիճակը վերահսկելի է, հակառակորդի կրակը լռեցվել է։
Հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է զոհվել
Երեկ հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների հետևանքով զոհվել է մեկ պայմանագրային զինծառայող՝ Հայկ Կառլենի Դևոյանը (ծնվել է 1975թ-ին)։
ԱՐՑԱԽՊՐԵՍ–ը հայտնում է, որ ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյի փոխանցմամբ՝ «Երեկ երեկոյան հակառակորդը կրկին սկսել է ակտիվ կրակոցներ հատկապես Տավուշի հատվածում սահմանի ողջ երկայնքով։ Կրակոցները շարունակվել են մինչև ուշ գիշեր, կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից՝ մեծ տրամաչափի գնդացիրներ ու դիպուկահարներ, 60 և 80 տրամաչափի ականանետեր։ Ականանետների արկերը բավականին մեծ քանակ են կազմում։ Երկու քաղաքացիականներ են վիրավորվել»,-ասաց նա։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ գյուղերում կան որոշակի վնասներ, սակայն իրավիճակը վերահսկելի է, հակառակորդի կրակը լռեցվել է։
Մանրամասները՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ–ում։