Աշխարհ

04.09.2015 01:20


Պարզել են աշխատանքի չգնալու 9–ը համոզիչ պատճառները

Պարզել են աշխատանքի չգնալու 9–ը համոզիչ պատճառները

Բրիտանական «AXA PPP» խոշորագույն ապահովագրական ընկերությունը պարզել է աշխատանքի գնալուց խուսափողների ամենատարածված «պատճառները»:

Ինչպես տեղեկացնում է «The Independent Healthcare»–ը, այդ պատճառներից առաջինը գրիպն է, որին հաջորդում են մեջքի ցավերը, պատահական վնասվածքները, սթրեսը, վիրաբուժական միջամտությունը, ընկճախտը, անհանգստության զգացումը, սովորական մրսածությունը և գլխացավը։ Ընդ որում, տնօրենների մեծ մասը չի հավատում իր աշխատակիցներին, և պահանջում է, որպեսզի նրանք աշխատանքի գնան՝ չնայած գրիպին և գլխացավին:

Հարցմանը մասնակցող 1000 մարդ հաստատել է, որ պատրաստ է խաբել տնօրենին, որպեսզի չհայտնի աշխատանքի չգնալու իրական պատճառը: Դա պայմանավորված է նրանով, որ, ըստ հարցման մասնակիցների, տնօրենը կարող է ճշմարիտ փաստարկներն անհամոզիչ համարել:

Մասնագետները նշել են, որ ամենաշատը խաբում են այն մարդիկ, ովքեր հակված են հոգեկան խանգարումների: Այդ իսկ պատճառով նրանց ավելի հեշտ է ասել, որ ընկել են ավտոմեքենայի տակ, քան խոստովանել, որ տառապում են ընկճախտից:

Ապահովագրական ընկերության մասնագետները կոչ են անում գործատուներին ավելի հանդուրժող լինել աշխատանքի չգնալու հոգեբանական պատճառների նկատմամբ, քանի որ նման խնդիրներ ունեցող մարդիկ, որպես կանոն, բավականին ստեղծագործ են, սակայն նրանց աշխատանքը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, եթե նրանք չեն նյարդայնանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը