Լրահոս

03.09.2015 14:15


«Դոմոդեդովո» օդանավակայանի հրդեհը խափանել է Երևանի հետ օդային հաղորդակցությունը

«Դոմոդեդովո» օդանավակայանի հրդեհը խափանել է Երևանի հետ օդային հաղորդակցությունը

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում սեպտեմբերի 3-ին բռնկված հրդեհը խափանել է չվացուցակի ռեժիմը։ Հետաձգվել են նաև Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա չվերթները։

Ինչպես տեղեկանում է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքը, «Սիբիր» ավիաընկերության S7 909 և Iberia lineas aйreas de Espana-ի IB 327 չվերթների ժամանումը հետաձգվել է մինչև ժամը 15։20-ը։

«Սիբիր» ավիաընկերության S7 910 չվերթի մեկնումը հետաձգվել է մինչև ժամը 18։00-ն։ Դեպի Մոսկվա երեկոյան չվերթները պլանավորված են ըստ գրաֆիկի։

Մանրամասները՝ zham.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը