«Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակցին ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քր. գործ
2015 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խ.-ին, և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս:
Մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ Վարազդատ Խ.-ի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՔԾ