Սոցիալական առավել մեծ նշանակություն ունեցող ապրանքների իրացման գները միտումնավոր բարձրացվում են
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեցին լայն սպառման մի քանի ապրանքային շուկաներում մրցակցային կանոնների խախտման և բացահայտման միջոցառումների, ինչպես նաև դեղորայքի շուկայում վարույթ հարուցելու մասին հարցեր:
Սոցիալական առավել մեծ նշանակություն ունեցող ապրանքների իրացման գների ուսումնասիրության նպատակով Հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցումների արդյունքները վկայում են բենզինի, դիզելային վառելիքի, դեղորայքի, բուսական յուղի, կարագի և շաքարավազի շուկաներում վերջին շրջանում արձանագրված իրացման գների բարձրացման միտումների մասին: Նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ յուրաքանչյուր տարի ամանորին նախորդող ժամանակահատվածում արձանագրվում են լայն սպառման մի շարք ապրանքների իրացման գների բարձրացման միտումներ, ելնելով Հանձնաժողովի վերահսկողական և կանխարգելման իրավասություններից, Հանձնաժողովը խիստ վերահսկողության տակ է առնում վերոնշյալ շուկաներում գործող տնտեսվարողների վարքագիծը. սկսում է իրականացնել վերոնշյալ շուկաներում իրացման առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից գների չհիմնավորված բարձրացման միջոցով օրենքի հնարավոր խախտումների կանխման և բացահայտման միջոցառումներ: Հանձնաժողովն այսօր բենզինի, դիզելային վառելիքի, դեղորայքի, բուսական յուղի, կարագի, ձվի և շաքարավազի շուկաներում իրացման առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտներին (ցանկը շուտով' www.competition.am-ում) հանձնարարեց 2009թ. նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գների յուրաքանչյուր բարձրացման դեպքում 2-օրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն' գնի փոփոխության չափի, դրա պատճառների, հիմնավորումների կամ գնի փոփոխության անհրաժեշտությունը առաջացնող այլ հանգամանքների վերաբերյալ:
Հանձնաժողովի կողմից 2009 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում իրականացված դիտանցումների արդյունքում արձանագրվել են մի շարք դեղերի իրացման գների բարձրացումներ: Հանձնաժողովի մասնագետների նախնական ուսումնասիրությունների համաձայն, սիրտ- անոթային, շաքարային դիաբետի և հակավիրուսային խմբերի դեղերի շուկաներում գործող ներկրող և իրացնող խոշոր տնտեսվարողների վարքագիծը կարող է վկայել մրցակցային օրենսդրության հնարավոր խախտումների մասին: Ուստի, Հանձնաժողովի այսօրվա նիստում վարույթ հարուցվեց վերոհիշյալ շուկաներում:
Վարույթը կընդգրկի հետևյալ տնտեսվարողների վարքագծի համապատասխանության ուսումնասիրությունը' մրցակցային կանոններին. «Էսկուլապ» ՍՊԸ, «Առգո Ֆարմ» ՍՊԸ, «Աստերիա» ՍՊԸ, «Ալֆա Ֆարմ ՓԲԸ», «Նատալի Ֆարմ» ՍՊԸ, «Վագա Ֆարմ» ՍՊԸ, «Արփիմեդ» ՓԲԸ, «Արֆարմացիա» ՓԲԸ, «Ամիկուս» ՍՊԸ, «Լագի» ՍՊԸ, «Դեղաբազա Երևան» ՍՊԸ, «Լագի» ՍՊԸ, «Ռուս ֆարմ» ՍՊԸ, «Ռիխտեռ լամբրոն» ՍՊԸ, «Տոնուս Լես» ՍՊԸ, «Ֆարմ Գոհար» ՍՊԸ, «Աստերիա» ՍՊԸ, «Ֆարմ Թրաստ» ՍՊԸ, «Օրիենտ ֆարմ» ՍՊԸ (19 տնտեսվարող սուբյեկտ' առավել խոշորները շուկայում): Վարույթի շրջանակներում այսօր տնտեսվարող սուբյեկտներից տեղեկություններ պահանջվեցին ապրանքի ձեռքբերման և իրացման գների կառուցվածքի բաղադրիչների, գների փոփոխությունների պատճառների և հիմնավորումների, ինչպես նաև' պայմանագրերի և հաշիվ ապրանքագրերի պատճենները: Մի քանի ժամվա ընթացքում www.competition.am-ում կհրապարակվի այն դեղերի ցանկը, որոնք սոցիալական նշանակություն ունեն և որոնց գները բարձրացել են, նախնական գնահատմամբ՝ չհիմնավորված:
Միաժամանակ, Հանձնաժողովը դեղորայքի շուկայում լայնամասշտաբ և համալիր ուսումնասիրություն է սկսում՝ նպատակ ունենալով պարզել շուկայի կառուցվածքը, շուկայի մուտքի խոչընդոտները, բացահայտել շուկայում մրցակցությունը սահմանափակող պատճառները և այլն: