Տյագնիբոկը կհարցաքաննվի Ռադայի մոտ տեղի ունեցած անկարգությունների գործով
«Ազատություն» ազգայնական կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը պատրաստվում է հարցաքննության գնալ Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր քննչական վարչություն երկրի խորհրդարանի մոտ տեղի ունեցած անկարգությունների գործով։ Այս մասին, «Գազետա»–ի փոխանցմամբ, նշվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում։
«Չնայած նրան, որ «Ազատության» առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը պաշտոնապես ծանուցագիր չի ստացել՝ նա սեպտեմբերի 4–ին հարցաքննության կգնա Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր քննչական վարչություն»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Տյագնիբոկը հայտարարել էր, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը չի կարող Գերագույն ռադայի մոտ տեղի ունեցած դեպքերի անկողմնակալ հետաքննությունն ապահովել։
Ավակովը Ռադայի մոտ հնչած պայթյունի կազմակերպման մեջ մեղադրել էր Տյագնիբոկի կուսակցության ակտիվիստներին։

7or.am