Գլխավոր դատախազը Գվատեմալայի նախագահին ձերբակալելու հրամանագիր է ստորագրել
Գվատեմալայի գլխավոր դատախազը հրամանագիր է ստորագրել երկրի նախագահ Օտտո Պերես Մոլինային ձերբակալելու վերաբերյալ։ Այս մասին գրում է «Reuters»–ը։
Ավելի վաղ դատարանն արգելել էր նախագահին լքել երկիրը. մինչ այդ Մոլինան զրկվել էր անձեռնմխելիությունից։
Գվատեմալայի առաջնորդը մեղադրվում է զանգվածային կոռուպցիոն ծրագրի մասնակցության մեջ, որը բացահայտվել է մաքսային մարմինների գործունեությունում։
Ինքը նախագահը քանիցս հայտարարել է, որ անմասն է այդ ապօրինի գործարքին՝ ընդգծելով, որ «կատարյալ չէ՝ ինչպես ցանկացած գվատեմալացի, և սխալներ է թույլ տվել»։

7or.am