Չուրկին. «ԱՄՆ–ը «կրակեց սեփական ոտքին»՝ Մատվիենկոյին չթողնելով Վաշինգտոն
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ ԱՄՆ ղեկավարությունը վնասել է ինքն իրեն՝ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին չթողնելով ՄԱԿ կոնֆերանսին։
«Կարծում ենք, որ ԱՄՆ–ը որպես ընդունող կողմ իր արտոնությունը մեկնաբանել է բավական նեղ իմաստով։ Այդ միջոցառումը կտրված չէր ՄԱԿ–ից. այն, որ նրանք դա անցկացրել են ՄԱԿ–ում, պատահական չէր։ Իրականում, կարծում եմ, քարոզի տեսանկյունից նրանք կրակել են սեփական ոտքին՝ նման որոշում կայացնելով»,– «Գազետա»–ի փոխանցմամբ՝ հայտարարել է Չուրկինը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վալենտինա Մատվիենկոն սահմանափակ վիզայի պատճառով չի կարողացել մասնակցել Նյու Յորքում ՄԱԿ միջխորհրդարանական միության նիստին։
Նշենք, որ պատժամիջոցների ցանկում հայտնված Մատվիենկոյին ԱՄՆ–ի տրամադրած սահմանափակումներով վիզան թույլ է տալիս գտնվել միայն Նյու Յորքի Մանհեթթեն թաղամասում, որտեղ տեղակայված է ՄԱԿ–ի կենտրոնակայանը։
Այդ որոշման պատճառով ՌԴ պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել ՄԱԿ–ում անցկացվելիք միջխորհրդարանական գագաթաժողովին։

7or.am