Աշխարհ

03.09.2015 09:45


Բայդենը մոտ է ԱՄՆ ընտրություններին մասնակցելու որոշմանը

Բայդենը մոտ է ԱՄՆ ընտրություններին մասնակցելու որոշմանը

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը մոտ ժամանակներս երկու կարևոր միջոցառում կանցկացնի Ֆլորիդա նահանգում, որոնց արդյունքներն էլ կորոշեն 2016–ի ԱՄՆ նախագահական ընտրություններին նրա հնարավոր մասնակցությունը։ Այս մասին գրում է «Associated Press»–ը։

Սկզբում Բայդենը ելույթ կունենա Մայամի–Դեյդ քոլեջում, այնուհետև կայցելի Դեմոկրատական կուսակցության հովանավորչական բնույթի միջոցառմանը։ Այնտեղ նա կշփվի իր ընտրարշավի հնարավոր հովանավորների հետ։

Նշվում է, որ Ֆլորիդան ամերիկյան ընտրություններում կարևորագույն դերակատարություն ունեցող նահանգ է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բարաք Օբաման «օրհնել է» Բայդենին՝ Սպիտակ տան կողմից նախագահական պաշտոնի համար մղվող պայքարին մասնակցելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը