Քաղաքական

02.09.2015 23:18


Հակառակորդն արդեն մի քանի ժամ կրակահերթի տակ է պահում Տավուշի սահմանամերձ գյուղերը

Հակառակորդն արդեն մի քանի ժամ կրակահերթի տակ է պահում Տավուշի սահմանամերձ գյուղերը

Հակառակորդն արդեն մի քանի ժամ շարունակ կրակահերթի տակ է պահում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ կրակում են սահմանամերձ միանգամից մի քանի գյուղերի ուղղությամբ: Նա իրավիճակը գնահատեց «լարված»՝ հավելելով, որ կրակոցները շատ ուժեղ են:

«Կարող եմ ասել, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ այս պահին ընթանում են կրակոցներ: Հակառակորդը շատ ուժեղ է կրակում, իրավիճակը կբնութագրեի շատ լուրջ, լարված: Հայկական զինված ուժերն էլ պատասխանում են հակառակորդի կրակոցներին: Այս պահի դրությամբ հակառակորդը չի լռել»,- հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը