Լրահոս

02.09.2015 21:59


Դատարանը որոշեց. Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով

Դատարանը որոշեց. Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով

Դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառված ազատազրկումն այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ փոխարինվել է բաց ռեժիմով: Վարդան Պետրոսյանն արդեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է ժամանակավոր կացարան` մինչ հետագա պատիժը բաց ռեժիմով կրելու պայմանների վերաբերյալ ՔԿՎ հանձնաժողովի որոշման կայացումը:Այս մասին հայտնում է Փաստինֆո–ն։

Վարդան Պետրոսյանի նկատմամբ կայացված դատավճիռն օրերս էր մտել օրինական ուժի մեջ, այն բանից հետո, երբ Վճռաբեկ դատարանը մերժել էր վարույթ ընդունել ավտոթարի գործով տուժող Հակոբյանների ներկայացրած բողոքը:

Հիշեցնենք, 2015թ. հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Վարդան Պետրոսյանը մեղավոր էր ճանաչվել ավտովթարի համար` դատապարտվելով 5 տարի ժամկետով ազատազրկման: Ավելի ուշ Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել սույն վճիռը:

Մանրամասները՝ Փաստինֆո–ում։

Այս խորագրի վերջին նյութերը