Լրահոս

17.11.2009 12:12

Թովմաս Պողոսյան. «...երբևէ չենք կարող մոռանալ թուրքերի գերխնդիրը, որի զոհը դարձավ մեր ժողովրդի մոտավորապես կեսը»

Թովմաս Պողոսյան. «...երբևէ չենք կարող մոռանալ թուրքերի գերխնդիրը, որի զոհը դարձավ մեր ժողովրդի մոտավորապես կեսը»

ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը «7օր»-ին ասել է, որ ինքն արվեստի, մշակույթի մարդ է, և չի պատրաստվում լուրջ խոսք ասել քաղաքական որևէ խնդրի քննարկաման կապակցությամբ, սակայն, այդուհանդերձ, հավելել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելիս Հայաստանի իշխանությունները բավական զգույշ պետք է լինեն։

-Մի՛ բան է, եթե մենք կարող ենք տնտեսական կամ քաղաքական առնչություններ ունենալ, մի՛ ուրիշ բան է, եթե մենք բոլոր մեր սրբությունները դնում ենք մի կողմ և նրանց հետ անցնում ենք այնպիսի գլոբալ հարաբերությունների, ինչպիսին այսօր ունենք Ռուսաստանի հետ։ Այդիպսի հարաբերություններ Թուրքիայի հետ ունենալ չենք կարող, որովհետև ես վտահ եմ, որ նրանց ծրագրերը դեռ շարունակում են ապրել, այն ծրագրերը, որոնք ապրել են 100, 200 տարի առաջ,- նշել է Թ. Պողոսյանը՝ հավելելով, որ զգուշավոր շփման եզրերից մեկն էլ կարող է լինել մշակույթը:

-Որևէ ժողովրդի հետ մեր կապը, առնչությունները, լինի նա անմիջական դրացի, թե հեռավոր, համարում եմ կարևոր, բայց ինչ վերաբերում է մեր դրացիներին, որոնց հետ ունենք պատմական շատ ծանր անցյալ, չենք կարող երբևէ մոռանալ մեր ապրածը և երբևէ չենք կարող մոռանալ նրանց գերխնդիրը, որի զոհը դարձավ մեր ժողովրդի մոտավորապես կեսը։ Համոզված չեմ, թե այս գերխնդիրն այսօր գոյություն չունի, թե նրանք ձերբազատվել են այդ ծրագրից, նպատակից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։