Լրահոս

02.09.2015 18:45


Նկուղից բերման ենթարկվածը հայտարարել է, որ թմրամոլ է

Նկուղից բերման ենթարկվածը հայտարարել է, որ թմրամոլ է

Օգոստոսի 31-ին, ժամը 15.55-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Գյումրիի Պ. Սևակի փողոցի թիվ 20 շենքի նկուղից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Աշոտ Ս.-ին:
Զննությամբ նշված նկուղից հայտնաբերվել և առգրավվել է ծխելու միջոցով թմրանյութ օգտագործելու համար հարմարեցված 0.5 լ տարողությամբ պլաստմասսե 2 շիշ, մետաղյա դետալ, թաց, յուրահատուկ հոտով շորի կտոր, 0.5 լ տարողությամբ ապակե շիշ` 50 գ քիմիական լուծիչով, ապակե տարա՝ 4.5 գ բուսական զանգվածով, 2.7 գ ընդհանուր կշռով թղթե 4 փաթեթ՝ բուսական զանգվածներով, պոլիէթիլենային տոպրակով 40.8 գ բուսական զանգված:
Աշոտ Ս.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու պարագաներ են, իսկ բուսական զանգվածները` կանեփ, որը քաղել է Գյումրիի ավտոկայանի տարածքից և քիմիական լուծիչով պատրաստել թմրամիջոց:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը