Աշխարհ

02.09.2015 15:52


Բարաք Օբամային կոչ են անում սեփական մեզը խմել

Բարաք Օբամային կոչ են անում սեփական մեզը խմել

ԱՄՆ Սպիտակ տան պաշտոնական կայքում բավականաչափ անսովոր խնդրագիր է հայտնվել, որի հեղինակները կոչ են անում երկրի նախագահ Բարաք Օբամային մեզ խմել: Բանն այն է, որ օգոստոսի 31-ից մեկնարկելու են «Running Wild» իրապատում շոուի նկարահանումները, և, ըստ հաղորդման սցենարի` Օբաման և հաղորդումը վարող Էդվարդ «Արջ» Գրիլսը 3 օր շարունակ անցկացնելու են Ալյասկայի վայրի բնության մեջ:

«Ինչպես հայտնի է, վայրի բնության մեջ գոյատևման մեթոդները ներառում են նաև սեփական մեզի ըմպում: Այդ իսկ պատճառով մենք խնդրում ենք, որպեսզի Օբաման Գրիլսի ղեկավարությամբ իսկապես անցնի համապատասխան դասընթացները: Այնպես որ, «Running Wild»-ի նկարահանման ժամանակ նախագահը պետք է ըմպի սեփական մեզը հանուն գիտության: Ազգը սա է պահանջում», - ասված է խնդրագրում։

Օրենքի համաձայն՝ որպեսզի խնդրագիրը դիտվի Սպիտակ տակ կողմից, այն պետք է հավաքի 100 հազ ստորագրություն: Այս պահին նրանց թիվը կազմում է մոտ 500–ի: Մինչդեռ Էդվարդ Գրիլսը «Թվիթթեր» միկրոբլոգի իր էջում հույս է հայտնել, որ գործը չի հասնի մեզ ըմպելուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը