Աշխարհ

02.09.2015 18:20


«Acne Studios» ապրանքանիշի հիմնադրի որդին՝ կանանց նոր հավաքածուի դեմք (լուսանկար)

«Acne Studios» ապրանքանիշի հիմնադրի որդին՝ կանանց նոր հավաքածուի դեմք (լուսանկար)

«Acne Studios» շվեդական ապրանքանիշի հիմնադիր Ջոնի Յոհանսոնի 12-ամյա որդի Ֆրասե Յոհանսոնը դարձել է կանանց նոր հավաքածուի դեմքը։ Այս մասին հաղորդում է «WWD»-ն:

Ֆրասեն պատմել է, որ ամենադժվարը բարձրակրունկ կոշիկներ կրելն էր:

«Բարձրակրունկներով քայլելն այնքան բարդ է, որ չեմ էլ պատկերացնում, թե ինչպես որևէ մեկը կարող է կրել նման կոշիկներ», – ասել է Ֆրասեն՝ հավելելով, որ իրեն ավելի շատ ֆուտբոլ խաղալն է դուր գալիս, թեև նկարահանումները բավականին զվարճալի էին, և, բացի այդ, նա հնարավորություն է ունեցել ավելի շատ շփվել հոր հետ:

Ջոնի Յոհանսոնն էլ իր հերթին պատմել է, որ բավականին զարմացած էր, երբ պարզվեց, որ որդու կազմվածքն իդեալական է նոր հավաքածուի համար:

Նշվում է, որ 12-ամյա Ֆրասեի լուսանկարներն օգտագործվելու են Նյու Յորքում, Լոնդոնում և Փարիզում կայանալիք նորաձևության շաբաթներում։


7or.am

Այս խորագրի վերջին նյութերը