Աշխարհ

02.09.2015 14:05


Օդեսսայում քաղաքային ոստիկանության խոսնակի պաշտոնում մոդելի են նշանակել

Օդեսսայում քաղաքային ոստիկանության խոսնակի պաշտոնում մոդելի են նշանակել

Օդեսսայում որոշել են, որ քաղաքային ոստիկանությունը պետք է հաճելի դեմք ու գեղեցիկ կառուցվածք ունենա, և մամլո քարտուղարի պաշտոն են տվել արհեստավարժ ֆոտոմոդելի։ Աննա Պենչևան տեղական հեռուստաընկերությամբ նորաձևության վերաբերյալ հաղորդում է վարել։

Նորանշանակ խոսնակի ինքնակենսագրության մեջ նաև նշվում է, որ ժամանակին նա տուրիզմի մենեջերի կրթություն է ստացել, և երկու տարի իր մասնագիտությամբ աշխատել է արտասահմանում։

«Россия 24»–ի փոխանցմամբ՝ պաշտոնապես նոր մամլո քարտուղարին դեռ չեն ներկայացրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը