Արցախի Տիգրանակերտ քաղաքի պեղումների ամենամյա ֆինանսավորումն այս տարի կրճատվել է մոտ 1/3-ով։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է արշավախմբի ղեկավար, հնագետ Համլետ Պետրոսյանը։
Ըստ բանախոսի՝ այնուամենայնիվ, ողջ ամառվա ընթացքում աշխատանքները շարունակվել են, թեև ֆինանսավորման կրճատման հետևանքով ամբողջությամբ չեն լուծվել նրանց առջև դրված խնդիրները։
–Մեզ երբևէ գումար չեն տվել ու պատվիրել գործը. մենք ենք որոշել ու սկսել, որից հետո Արցախի նախագահը եկել տեսել է, ոգևորվել է և որոշել, որ պետք է ֆինանսավորում տրվի։ Առաջին տարին հատկացվեց 35 մլն դրամ, որը բավարար է 80 աշխատանք իրականացնելու համար։ Այնուհետև սկսեց նվազել, և արդեն անցած տարի գումարը կազմեց 23 մլն դրամ, իսկ այս տարի՝ 16 մլն դրամ։ Զարմանալի է, որ այս տարիների ընթացքում ոչ մի բարերար չի արձագանքել, այնինչ Տիգրանակերտի հայտնաբերումը կարևոր նշանակություն ունի. այն ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս տարածքները հայկական են,- ասել է Պետրոսյանը։
Հնագետը նաև նշել է, որ հայտնաբերված բոլոր արձանագրությունները հայերեն են, ինչը նշանակում է, որ Տիգրանակերտը բացառապես հայկական տարածք է։ Պետրոսյանի խոսքերով՝ Տիգրանակերտը չէր հայտնաբերվի, եթե Արցախը չանկախանար։
–40-50 տարի առաջ, երբ ես փորձում էին խաչքարեր ուսումնասիրել Արցախում, թույլ չէր տալիս ադրբեջանական կողմը։ Երազանքի սահմաններից դուրս է, որ տասնյակ տարիներ հետո ես կարողանալու էի շրջել ու ուսումնասիրել ցանկացած բան,- նշել է բանախոսը։
Կրճատվել է Տիգրանակերտի պեղումների ֆինանսավորումը

7or.am