Լրահոս

02.09.2015 12:46


Ոստիկանությունը զգուշացնում է աչալուրջ լինել հասարակական տրանսպորտում

Ոստիկանությունը զգուշացնում է աչալուրջ լինել հասարակական տրանսպորտում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Ամիրյան փողոցի թիվ 13 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Գարիկ Գ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որում եղել է 10.000 դրամ, հիշողության 3 կրիչ և բանկային քարտ:
Գարիկ Գ.-ն հայտնել է, որ դրամապանակը օգոստոսի 31-ին գողացել է թիվ 27 երթուղու ավտոբուսում, ուղևորուհու պայուսակից:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

***
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 19/1 հասցեի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որում եղել է գումար և բանկային քարտ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա օգոստոսի 31-ին թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1953 թ. ծնված Հրանուշ Պ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը` պատճառելով 10.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը