Աշխարհ

02.09.2015 12:40


Տաջիկստանի նախագահը կոչ է արել երկու տարվա սննդամթերք պաշարել

Տաջիկստանի նախագահը կոչ է արել երկու տարվա սննդամթերք պաշարել

Տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմացնելու նպատակով Տաջիկստանի նախագահ Էնոմալի Ռահմոնը կոչ է արել երկրի բնակչությանը սննդամթերքի երկու տարվա պաշարներ պատրաստել: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, նախագահն ընդգծել է, որ աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, ազգային փոխարժեքների անկումը և չափից ցուրտ աշնանաձմեռային ժամանակաշրջանը կարող են բացասական ազդեցություն թողնել երկրի բնակչության կյանքի վրա:

«Արդեն մի քանի տարի է՝ մենք կոչ ենք անում ժողովրդին սննդամթերքի երկու տարվա պաշարներ ստեղծել։ Սա չափազանց կարևոր է: Նամանավանդ այս տարի, երբ երկրում գյուղատնտեսական ապրանքների առատություն է, դրանից պետք է օգտվի յուրաքանչյուր ընտանիք», - հայտարարել է Ռահմոնը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը