Լրահոս

02.09.2015 11:47


Երևանում 28-ամյա երիտասարդը երակները կտրելու միջոցով ինքնասպան է եղել

Երևանում 28-ամյա երիտասարդը երակները կտրելու միջոցով ինքնասպան է եղել

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության թիվ 22 բրիգադը ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել են Հալաբյան փողոցի թիվ 49 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:

Ոստիկաներն ու քննիչները նշված շենքի թիվ 3 բնակարանում հայտնաբերել են 28-ամյա Ռ. Ս.-ի դին՝ ձեռքի երակները կտրված վիճակում: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դեպքը տեղի է ունեցել նույն օրը՝ ժամը 15:30-17:00-ն ընկած ժամանակահատվածում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը