Լևոն Արոնյան. «Ադրբեջան եմ մեկնում՝ որպես խաղաղություն տարածող մարդ»
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ավարտված շախմատային սուպերմցաշարում սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Վեսելին Թոփալովի հետ և նվաճել չեմպիոնի կոչումը: Այս մասին հայտնում է «armsport.am»–ը։
Թոփալովի հետ խաղի մասին
«Իմ գլխավոր երկրպագուն մայրս է: Այսօրվա մրցախաղում, երբ կասկածում է, թե չարժե՞ արդյոք հաղթանակի համար պայքարել, մտածեցի. «Հարկավոր է ոչ-ոքի խաղալ, որպեսզի ծնողներս հանգիստ գնան քնելու»: Չէ՞ որ նրանք իմ խաղին հետևում են Եվրոպայից, որտեղ հիմա ուշ ժամ է»:
Առաջիկա ծրագրերի մասին
«Մեկ շաբաթից մեկնում եմ Բաքու, իսկ աշխարհի Գավաթից հետո կմասնակցեմ Բեռլինում կայանալիք արագ շախմատի և բլիցի աշխարհի առաջնություններին»:
Բաքվում կայանալիք աշխարհի Գավաթի մասին
«Ցավոք, մեզ՝ շախմատիստներիս, դժվար է երկու երկրների միջև առկա կոնֆլիկտի լուծման շուրջ ինչ-որ բանով օգնել: Բայց չէ՞ որ երաժիշտներն ու այլ ստեղծագործ մասնագիտությունների ներկայացուցիչներն Ադրբեջան են մեկնում որպես խաղաղություն տարածող մարդիկ, և ես կփորձեմ հետևել նրանց օրինակին: Կփորձեմ ցույց տալ, որ ես հարգում եմ մեր հարևան երկրին, խաղալ իմ լավագույն շախմատը և հաճույք պատճառել տեղացի շախմատասերներին»: