Աշխարհ

02.09.2015 11:35


Գերմանիայի նախկին կանցլերը վերակենդանացման բաժանմունքում է

Գերմանիայի նախկին կանցլերը վերակենդանացման բաժանմունքում է

Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտը հոսպիտալացվել է. նա վերակենդանացման բաժանմունքում է։ Այս մասին հայտնում է «Hamburger Abendblatt» պարբերականը՝ քաղաքական գործիչների մտերիմներին հղումով։

Թերթի տվյալներով՝ ներկայումս 96-ամյա Շմիդտը գտնվում է Համբուրգի հիվանդանոցներից մեկում։ Պարբերականը նշում է, որ նա հիվանդանոց է ընկել անոթների հետ կապված խնդիրների պատճառով։ Բժիշկները հավաստիացնում են, որ Շմիդտի կյանքին վտանգ չի սպառնում։

Հելմուտ Շմիդտը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 1974–1982թթ.։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը