Դանիայի ֆիննախը դեմ է «Գազպրոմի» կողմից երկրի խոշորագույն էներգաընկերության գնմանը
Դանիայի ֆինանսների նախարար Քլաուս Յորթ Ֆրեդրիքսենը դեմ է միջազգային այնպիսի խոշոր խաղացողների կողմից, որոնցից է «Գազպրոմը», երկրի «DONG Energy» խոշորագույն էներգետիկ ընկերության պետփաթեթի սեփականաշնորհմանը։ Այս մասին նա հայտնել է «Bloomberg»–ին տված հարցազրույցում։
Նրա խոսքերով՝ նոր կառավարությունը ծրագրում է մինչև 2017 թ. վերջբաժնետոմսերիառաջնայինվաճառք կազմակերպել, որի ժամանակ կսեփականաշնորհվի ընկերության բաժնետոմսերի փաթեթի 58%–ը։
«Նշեմ, որ ուրախ չեմ լինի, եթե պետական ակտիվները ձեռք բերի «Գազպրոմը» կամ նմանատիպ այլ գնորդ»,–ասել է նախարարը։
Անցյալ տարի «DONG Energy»–ի պետական բաժնետոմսերը 1,5 մլրդ դոլարով ամերիկյան «Goldman Sachs» բանկային խմբին և դանիական կենսաթոշակային երկու հիմնադրամներին վաճառելը մեծ աղմուկ բարձրացրեց երկրում, որը հանգեցրեց դանիական կառավարության պառակտման։
Դանիայի ֆիննախը դեմ է «Գազպրոմի» կողմից երկրի խոշորագույն էներգաընկերության գնմանը
Դանիայի ֆինանսների նախարար Քլաուս Յորթ Ֆրեդրիքսենը դեմ է միջազգային այնպիսի խոշոր խաղացողների կողմից, որոնցից է «Գազպրոմը», երկրի «DONG Energy» խոշորագույն էներգետիկ ընկերության պետփաթեթի սեփականաշնորհմանը։ Այս մասին նա հայտնել է «Bloomberg»–ին տված հարցազրույցում։
Նրա խոսքերով՝ նոր կառավարությունը ծրագրում է մինչև 2017 թ. վերջ բաժնետոմսերի առաջնային վաճառք կազմակերպել, որի ժամանակ կսեփականաշնորհվի ընկերության բաժնետոմսերի փաթեթի 58%–ը։

7or.am