Աշխարհ

02.09.2015 10:40


Մեծ Բրիտանիան փոփոխել է ԵՄ անդամության մասին հանրաքվեի հարցը

Մեծ Բրիտանիան փոփոխել է ԵՄ անդամության մասին հանրաքվեի հարցը

Ընտրական անկախ հանձնաժողովը Մեծ Բրիտանիայում սպասվող հանրաքվեի կազմակերպիչներին պարտավորեցրել է քվեաթերթիկներում հարցը ձևակերպել հետևյալ կերպ. «Պե՞տք է արդյոք Մեծ Բրիտանիան շարունակի մնալ ԵՄ անդամ, թե՞ լքի ԵՄ–ն»։ Այս մասին գրում է «Financial Times»–ը։

Ավելի վաղ բրիտանական խորհրդարանը հավանություն էր տվել հանրաքվեի «Պե՞տք է արդյոք Մեծ Բրիտանիան լքի ԵՄ–ն» հարցին, սակայն հանձնաժողովը մտածել էր, որ նման ձևակերպումն արդեն իսկ թաքնված պատասխան է պարունակում, որը կարող է իր ազդեցությունն ունենալ հանրաքվեի արդյունքների վրա։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հաստատել է հանրաքվեի հարցի փոփոխությունը, թեև պարբերականը դա անկում է համարում ԵՄ–ից դուրս գալու արշավում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քեմերոնը կարող է ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեն նշանակել 2016–ի հունիսին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը