ԱՄՆ ավելի քան 30 սենատոր աջակցում է Իրանի հետ համաձայնագրին
ԱՄՆ Կոնգրեսում կայացած քվեարկության ժամանակ ևս երկու սենատոր է հայտարարել Իրանի միջուկային խնդրով ձեռք բերված համաձայնագրին աջակցելու մասին։ Այս մասին գրում է «Reuters»–ը։
Նման որոշման մասին հայտնել են Փենսիլվանիայից ընտրված սենատոր Բոբ Քեյսին և Դելիվեր նահանգից Քրիս Քունսը։ Քեյսին նշել է, որ նախքան նման որոշում կայացնելը մանրամասնորեն քննել է համաձայնագիրը։ Պայմանագիրը, նրա կարծիքով, խստորեն սահմանափակում է Իրանի միջուկային ծրագիրը և վերահսկողության խստացված միջոցներ սահմանում։
Այդպիսով իրանական միջուկային գործարքին աջակցողների թիվն ամերիկյան Սենատում հասել է 33–ի։ Համաձայնագիրն անխափան մնալու համար անհրաժեշտ է ևս մեկ ձայն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Սենատի մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելն Օբամայի՝ իրանական գործարքին աջակցելն անվանել է աբսուրդային։

7or.am