Լրահոս

02.09.2015 09:00


Բնակարանում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով

Բնակարանում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 23.03-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 51 շենքի բնակարանում գազի բալոնից (3 կգ-անոց) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գազի բալոնը գտնվել է շենքի մուտքում (2-րդ հարկ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Հրշեջ-փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և մինչև գազի արտահոսքի դադարելը իրականացրել հերթապահություն:

Այս խորագրի վերջին նյութերը