Լրահոս

02.09.2015 08:10


Երևան-Բավրա ավտոճանապարհին բախվել են «ԳԱԶ-53»–ը և «Ֆորդ Մոնդեո»–ն

Երևան-Բավրա ավտոճանապարհին բախվել են «ԳԱԶ-53»–ը և «Ֆորդ Մոնդեո»–ն

Սեպտեմբերի 1-ին, ժամը 23.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Բավրա ավտոճանապարհի 162-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի 35 PU 094 պետհամարանիշի (վարորդ՝ 1941 թ. ծնված Ա. Վ.) և «Ֆորդ Մոնդեո» մակնիշի 33 VC 569 պետհամարանիշի (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Ե.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Ֆորդ մոնդեո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ե.-ն, ուղևորներ՝ 1992 թ. ծնված Կ. Ս.-ն և 1992 թ. ծնված Գ. Մ.-ն հոսպիտալացվել են Աշոցք քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարներն ուղղել են «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել են ավտոմեքենաները, կատարել են ճանապարհի վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանել են հերթապահություն մինչ վառելիքի արտահոսքի վերանալը:

Այս խորագրի վերջին նյութերը