Կարծիք

01.09.2015 23:30


Երկրի բոլոր դպրոցականները յուրացրին ամենակարևոր գիտելիքը

Երկրի բոլոր դպրոցականները յուրացրին ամենակարևոր գիտելիքը

Գիտելիքի տոնական օրը երկրի բոլոր դպրոցականները յուրացրին ամենակարևոր գիտելիքը:
Իմացան, որ Աշոտյանը սերում է Մանթաշովի ցեղից ու նրա երկու երեխաները կարող են հաճախել մասնավոր դպրոց, ինչի համար Մանթաշովի թոռ Աշոտյանը տարեկան վճարում է 5 միլիոն դրամ:
Դպրոցականները մեկ այլ գիտելիք էլ ձեռք բերեցին:
Իմացան, որ երեք մարզերի 12 գյուղերում այս տարի առաջին դասարաններ չեն լինելու, իսկ Գրիգորիչ սպիկերն իր 220 միլիոն դրամ արժողությամբ «պադավատով» այցելել է երևանյան այն դպրոցը, որտեղ սովորել է:
Ա՛յ, էն 12 գյուղերում էլ եթե առաջին դասարանցիներ լինեին՝ հետագայում նրանք էլ 220 միլիոնանոց «պադավատներ» կունենային:
Մեկ օրում այսքան հզոր գիտելիք են ձեռք բերել մեր հանրապետության դպրոցականները...
Բա՞...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը