Ուկրաինայի փոխվարչապետ Վալերի Վոշչևսկին հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։ Այս մասին տեղեկացնում է «Газета.Ru»–ն՝ վկայակոչելով «112 Украина»–ին։
Փոխվարչապետը հրաժարականի որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Օլեգ Լյաշկոյի«Արմատական կուսակցությունը» դուրս է եկել կառավարող կոալիցիայից և անցել ընդդիմության շարքերը։
Վոշչևսկին փոխվարչապետ էր նշանակվել հենց այդ կուսակցության քվոտայով։
«Կոալիցիայից դուրս գալն Արմատական խմբակցության ընդհանուր որոշումն է, և այն ընդունվել է միաձայն»,–ասել է նա։
Ավելի վաղ Լյաշկոն էլ հայտարարել էր, որ իրենք այլևս կոալիցիայում մնալու հնարավորություն չեն տեսնում։
Ուկրաինայի փոխվարչապետը հրաժարական է ներկայացրել
Ուկրաինայի փոխվարչապետ Վալերի Վոշչևսկին հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։ Այս մասին տեղեկացնում է «Газета.Ru»–ն՝ վկայակոչելով «112 Украина»–ին։
Փոխվարչապետը հրաժարականի որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Օլեգ Լյաշկոյի «Արմատական կուսակցությունը» դուրս է եկել կառավարող կոալիցիայից և անցել ընդդիմության շարքերը։

7or.am